Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.06.2025 | 22:00
Արեգակ արդար, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո ողորմության օրհնյալ ճառագայթները ծագեցրու ինձ վրա և Քո սիրո սուրբ կրակով մաքրիր սիրտս, որպեսզի տեսնեմ քո լուսեղեն պատկերը, քանզի մաքուր սիրտ ունեցողները միայն կարող են քեզ տեսնել։
Առաջնորդիր ինձ դեպի կատարյալ լույսը, փարատիր կյանքիս խավարը և լուսավորիր հոգիս, սիրտս ու միտքս, որպեսզի Քեզ սիրեմ, Քո կամքը կատարեմ և քեզ փառաբանեմ իմ ողջ հոգով, սրտով, մտքով և իմ ամբողջ զորությամբ, այսօր ևմիշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Դիտվել է՝ 2755

Մեկնաբանություններ